«Պարի Սեն Ժերմենը» համոզված է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն դրժել է պայմանագիրը երկարաձգելու խոստումը։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն հաշվել է, թե քանի անգամ է հարձակվողը վստահեցրել, որ կմնա ակումբում։ Փարիզցիները հիշել են ութ դեպք, երբ ֆրանսիացի հարձակվողը հերքել է, որ հեռանալու է թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն հեռացվել է ՊՍԺ-ից Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքի համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը հանվել է վաճառքի։
2022/23 մրցաշրջանում Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: