ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոն կարող է հեռանալ թիմից այս ամռանը

ՊՍԺ-ի սենեգալցի պաշտպան Աբդու Դիալոն կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, սենեգալցի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բետիսը», «Սևիլիան» և «Նապոլին»: Սակայն պաշտպանի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում է քաթարյան ակումբը, որի անունը չի նշվում։

Ֆուտբոլիստը բաց է առաջարկների համար, քանի որ պատրաստ է իր պայմանագրով վերջին տարին մնալ Փարիզում։