Դիեգո Գոդինը իր հրաժեշտի խաղում արտասվել է (VIDEO)

Ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը կարիերան ավարտեց 37 տարեկանում։ Հուլիսի 30-ին Գոդինը իր կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց, որում նրա «Վելես Սարսֆիլդը» 0։1 հաշվով պարտվեց «Հուրականին»։

Եզրափակիչ սուլիչից հետո լքելով խաղադաշտը՝ պաշտպանը չկարողացավ զսպել արցունքները։ Գոդինն առավել հայտնի է Ուրուգվայում և Մադրիդի «Ատլետիկոյում» խաղալով:

Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 159 հանդիպում և 2010 թվականի Աշխարհի առաջնությունում զբաղեցրել չորրորդ տեղը։ «Ատլետիկոյի» հետ նա եղել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ՝ փոխչեմպիոն, հաղթել է Իսպանիայի գավաթը, երկու անգամ հաղթել Եվրոպա Լիգան և երկու անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Դիեգո Գոդինի հրաժեշտի խաղը՝ ստորև։