«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է ընկերական խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակի մասին։
«Օրերս մենք ձախողվեցինք, բայց այս խաղում մենք լավագույնն էինք: Մենք շատ բաներ ճիշտ արեցինք, բայց շատ սխալներ ունեինք ուղղելու: Հանդիպման արդյունքը գերազանց է, բայց այս փուլում երկրորդական է։ Պետք է ավելի քիչ գնդակ կորցնել: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ «Ռեալի» նկատմամբ հաղթանակը միշտ ուրախացնում է մեր երկրպագուներին»,- մարզչի խոսքերն է փոխանցում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացվի «Միլանի» դեմ։