«Բարսելոնան» ջախջախեց Մադրիդի «Ռեալին» (VIDEO)

ԱՄՆ-ում ընկերական հանդիպման շրջանակներում Կատալոնական «Բարսելոնան» մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ։

Համառ և դիտարժան պայքարում կատալոնական ակումբը ջախջախեց մրցակցին՝ 3-0 հաշվով։

Չավիի թիմից աչքի ընկան Ուսման Դեմբելեն, Ֆերմին Լոպեսը և Ֆերան Տորեսը։

Նշենք, որ «Ռեալը» գոլեր խփելու լավ հնարավորություն ուներ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել «Բարսելոնայի» դարպասը։