Էլ-Կլասիկոյին ներկա երկրպագուների թիվը ռեկորդային էր ԱՄՆ-ի պատմության մեջ

Հուլիսի 30-ի գիշերը կայացել է «Բարսելոնա» – «Ռեալ» ընկերական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։

ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքի AT&T մարզադաշտում կայացել է Էլ-Կլասիկոն, որին ներկա է եղել 82026 հանդիսական՝ 105000 մարդ տարողությամբ մարզադաշտում։ Այս ցուցանիշը ռեկորդային է ԱՄՆ-ի համար։

Սա նաև մարզադաշտի պատմության մեջ ֆուտբոլային խաղերի ամենամեծ հաճախելիությունն է։