«Միլանը» պայմանագիր է կնքել «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսայի հետ:
Իսպանական ակումբը և «Միլանը» համաձայնության են եկել ԱՄՆ-ի հավաքականի 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ 20 միլիոն եվրոյի դիմաց՝ ներառյալ բոնուսները, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մուսան հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի։
Անցած մրցաշրջանում Յունուս Մուսան Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում «Վալենսիայի» կազմում և կատարել երկու գոլային փոխանցում: