Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա իսպանացին կարող է տեղափոխվել «Լոս Անջելես», որտեղ հանդես են գալիս «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին և «Արսենալի» նախկին հարձակվող Կառլոս Վելան։
Այս ամսվա սկզբին Ռամոսի նախկին թիմակիցը փարիզյան ակումբից Լիոնել Մեսսին տեղափոխվեց ՄԼՍ:
ՊՍԺ-ի կազմում Ռամոսը 2 տարում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ իսպանացին «Ռեալում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։