«Չելսին» հայտարարել է ՈՒԵՖԱ-ի հետ կարգավորման համաձայնագրի կնքման մասին։ Լոնդոնյան ակումբը որպես հաստատագրված վճար պետք է վճարի 10 միլիոն եվրո։
«Ակումբի հիմնարար արժեքներին համահունչ՝ լիակատար համապատասխանությունն ու թափանցիկությունը, մենք երախտապարտ ենք, որ այս գործը ավարտվեց ՈՒԵՖԱ-ի վաղ բացահայտմամբ և կարգավորմամբ, որն ամբողջությամբ լուծում է խնդիրները: Մենք ցանկանում ենք պաշտոնապես շնորհակալություն հայտնել ՈւԵՖԱ-ին այս հարցը քննարկելու համար: «Չելսին» բարձր է գնահատում ՈՒԵՖԱ-ի հետ հարաբերությունները և անհամբերությամբ է սպասում այս հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասվում է ակումբի կայքում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այն ժամանակահատվածում, երբ «Չելսին» պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին, ակումբի ղեկավարությունը 2012-ից 2019 թվականների գործարքների վերաբերյալ ամբողջական ֆինանսական հաշվետվություններ չի ներկայացրել: