Կառլո Անչելոտտին հայտնել է, որ ակումբը այս ամառ այլևս ֆուտբոլիստ չի գնի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ թիմն ամբողջական է և նոր հարձակվողների կարիք չունի։

«Այո, հարձակվողները բավական են: Կազմը ամբողջությամբ ավարտված է։ Առջևում շատ լավ ժամանակ ունենք։ Բրայմն ու Խոսելուն ցույց են տվել, որ կարող են իրենց ներդրումն ունենալ: Թիմն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է գոլեր խփելու համար։ Կա նաև Բելինգհեմը։

Նա ոչ միայն հիանալի տեխնիկա ունի, այլ նաև ուժ ունի արագ շարժվելու և օգտակար լինելու առջևում: Նա ամբողջական ֆուտբոլիստ է, լավ է հարմարվում, իսկ թիմակիցները նրան շատ են օգնում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում COPE-ը։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը այս ամառ վարձակալեց «Էսպանյոլի» հարձակվող Խոսելային, ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերին։