Անգլիական թիմը պատրաստում է ևս մեկ առաջարկ՝ Կալում Հադսոն-Օդոյին ձեռք բերելու համար

«Ֆուլհեմը» պատրաստվում է ևս մեկ փորձ կատարել «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ նրանք մոտ 4,75 մլն եվրո են առաջարկել «Չելսիի» ֆուտբոլիստի համար, սակայն «արիստոկրատները» համաձայնում են բաժանվել իրենց ֆուտբոլիստից ոչ պակաս, քան 9,5 մլն եվրոյի դիմաց։

Հաղորդվում է, որ ակումբների միջեւ բանակցությունները հաջող փուլում են։ «Ֆուլհեմը» վստահ է, որ համաձայնություն ձեռք կբերվի։

2022/2023 մրցաշրջանում Հադսոն-Օդոյը վարձավճարով հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում»։ Անգլիացին բոլոր մրցաշարերում Լևերկուզենի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 15 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է միանալ «Լիվերպուլի» հետ պայքարին «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի ձեռքբերման համար։