Ջորդան Հենդերսոն․ «Անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին»

Կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է «Լիվերպուլից» իր տեղափոխությունը «Ալ-Իթթիֆադ»:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ պայմանագիր եմ կնքել «Ալ-Իթթիֆադի» հետ: Առջևում նոր մարտահրավեր է։ Անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին: Բարի գալուստ Սաուդյան Արաբիա»,- գրել է կիսապաշտպանն իր սոցցանցում։

Այսօր՝ հուլիսի 27-ին, հայտնի է դարձել 33-ամյա կիսապաշտպանի «Ալ-Իթթիֆադ» տեղափոխության մասին։ Նախկինում անգլիացին հանդես է եկել «Լիվերպուլում»: Որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ՝ կիսապաշտպանը նվաճել է ութ գավաթ, այդ թվում՝ դառնալով Չեմպիոնների Լիգայի հաղթող և Անգլիայի չեմպիոն։