«Ինտերի Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բոլոր թիմակիցներին նվերներ է հանձնել։
Ինչպես հայտնում է Goal-ը՝ վկայակոչելով ամերիկյան թիմի ֆուտբոլիստ Դեանդրե Յեդլինին, Մեսսին իր թիմակիցներին նվիրել է Beats by Dre ականջակալներ՝ պատրաստված «Ինտեր Մայամիի» գույներով։
36-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում իր նորամուտը նշեց «Կրուս Ազուլի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել 54-րդ րոպեին։ Այս հանդիպմանը արգենտինացի հարձակվողը 90+4-րդ րոպեին տուգանային հարվածից խփեց ակումբի կազմում իր առաջին գոլը։ Մեսսին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև «Ատլանտա Յունայթեդի» դեմ հաջորդ խաղում: