«Բարսելոնայի» եզրային հարձակվողը տեղափոխվել է «Բետիս»

«Բարսելոնան» հայտարարել է եզրային հարձակվող Ալեքս Կոլադոյի` «Բետիսի» հետ պայմանագիր կնքելու մասին:

24-ամյա իսպանացին անվճար միացավ «Ռեալ Բետիսին», սակայն «Բարսան» ապահովեց ֆուտբոլիստի հետագա վաճառքի տոկոսը:

«Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում Կոլադոն անցկացրել է ընդամենը 2 հանդիպում՝ առանց գոլի։