«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը ասել է Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու դժվարությունների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆրանսիական «Լիլում» հանդես եկող Անխել Գոմեսը խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու փորձի մասին։

«Ամեն ինչ մտավոր ծանրաբեռնվածության մասին էր: Ես իմացա Ժոզեի մասին, որ նա միշտ ցանկանում է, որ դու ավելի լավը լինես: Նա կարծես թե հրում է քեզ. «Արի, մի քիչ էլ ցույց տուր, թե որքան լավն ես դու, ես ուզում եմ դա տեսնել»,- Գոմեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ընդհանուր առմամբ, Գոմեսը 76 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» տարբեր տարիքի պատանեկան թիմերի կազմում։

Գոմեսը «Լիլ» է տեղափոխվել 2020 թվականին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անցած մրցաշրջանում Գոմեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: