Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը մեկնաբանել է ընկերական խաղում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք արագ գրոհել եզրերից՝ վտանգ ստեղծելու համար «Բավարիայի» տուգանային հրապարակում: Միաժամանակ մենք կենտրոնացել ենք նաեւ լավ պաշտպանական աշխատանքի վրա։ Մեզ համար դա 2-րդ հաղթանակն էր մինչմրցաշրջանում։ Սա շատ կարևոր էր մեզ համար»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ «Բավարիան» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 30-ին և օգոստոսի 2-ին։