Նաիր Թիկնիզյանն ու Ուգոչուկվու Իվուն ազատվել են Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվան ազատվել են Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից, հայտնում է «Նովոստի–Արմենիա» ԱՄԻ–ն։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 27-ին որոշում է կայացրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլիստներ Ուգոչուկվա Իվային, Նաիր Թիկնիզյանին, Արսենի Պետրոսյանին, ինչպես նաև ֆուտզալիստ Էդուարդ Բագրինցևին։

Ծնունդով Սանկտ Պետերբուրգից Թիկնիզյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական 2023 թվականին։ Միաժամանակ Հայաստանի քաղաքացիություն է ստացել նաեւ նիգերիացի Իվուն, ով այս ամառ է տեղափոխվել «Ռուբին»։