«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր թիմի կազմի մասին՝ նշելով, որ գոհ է և ասել, որ պատրաստ է փոփոխությունների, քանի որ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։
«Մենք ունենք 30 ֆուտբոլիստ, ինչը նշանակում է, որ ամեն ինչ դեռ կարող է փոխվել, ակնհայտորեն, քանի որ շուկան դեռ բաց է, մենք պատրաստ ենք դրան: Մենք իսկապես գոհ ենք թիմից, որն այժմ ունենք։ Ակնհայտ է, որ խաղային առումով բարելավումներ են պետք, պետք է դա անենք։ Ընդհանուր առմամբ, ես իսկապես գոհ եմ թիմից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը:
«Արսենալը» երեք պայմանագիր է կնքել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, որոնցից «զինագործները» ձեռք են բերել կիսապաշտպաններ Դեկլան Ռայսին, Կայ Հավերցին և պաշտպան Յուրիեն Թիմբերին: