«Լիվերպուլն» հայտարարեց, որ Ջորդան Հենդերսոնը տեղափոխվում է «Ալ-Իթիֆադ»

«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Ջորդան Հենդերսոնը Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆադ» ակումբի հետ պայմանագիր է կնքել:

««Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում բոլորը ցանկանում են շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Ջորդան Հենդերսոնն արել է ակումբի համար «կարմիրների» կազմում իր 12 տարիների ընթացքում: – ասված է մերսիսայդցիների պաշտոնական հայտարարության մեջ։

33-ամյա Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից։ Որպես «Լիվերպուլի» խաղացող՝ կիսապաշտպանը նվաճել է ութ գավաթ, այդ թվում՝ դառնալով Չեմպիոնների Լիգայի հաղթող և Անգլիայի չեմպիոն։ Հատկանշական է, որ Հենդերսոնը յոթ գավաթ է նվաճել որպես ակումբի ավագ։