Սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբը, եթե չկարողացավ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, կկենտրոնանա «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ պայմանագիր կնքելու վրա, հայտնում է L’Équipe-ի լրագրող Լոիկ Տանզին:
Չնայած ՊՍԺ-ն ընդունել է «Ալ-Հիլալի» ռեկորդային 300 միլիոն եվրո առաջարկը Մբապպեի համար, սակայն ֆուտբոլիստը մերժել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելը:
Օսիմհենը նույնպես ՊՍԺ-ի ցուցակում է, ինչը նշանակում է, որ ակումբները պետք է մրցակցեն նիգերիացուն ձեռք բերելու համար: