Կիսապաշտպան Իսկոն, ով առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում խաղալով, դարձել է «Բետիսի» ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Սեւիլիայի թիմի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անձնական հետաքրքրություն է հայտնել փորձառու կիսապաշտպանի հետ համագործակցելու համար: 31-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ մեկ մրցաշրջանի պայմանագիր է կնքել (մինչև 2024 թվականի հունիսի վերջ)։
Իսկոն Իսպանիայի հավաքականում հանդես գալու փորձ ունի։ «Ֆուրիա Ռոխայի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 12 գոլ։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Սևիլիան», որի հետ նա խզել է պայմանագիրը նախորդ տարեվերջին։ 2022/23 մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է Լա լիգայի 12 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 5 միլիոն եվրո։