«Ինտերն» ու «Ալ-Նասրն» ընկերական խաղում ոչ-ոքի խաղացին։ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
Սաուդյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ 23-րդ րոպեին Աբդուլռահման Ղարիբի գոլից հետո։ «Ինտերը» պատասխան գոլը խփեց 44-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Դավիդե Ֆրատտեսին:
«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց ընդմիջմանը: Հենրիխ Մխիթարյանը այդպես դաշտ դուրս չեկավ