Մյունխենի «Բավարիան» Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի թիմի նոր արտագնա մարզաշապիկը։
Նոր մարզաշապիկների շնորհանդեսին մասնակցել են թիմի հիմնական ֆուտբոլիստները։ Արտագնա համազգեստը ներկայացվել է ասիական գիշերային շուկայի շրջապատում։ Շապիկը պատրաստված է սև գույնով՝ մանուշակագույն ներդիրներով։ Նշենք, որ Բավարիայի ավանդական գույներն են կարմիրն ու սպիտակը։ Հիշեցնենք, որ «Բավարիան» Գերմանիայի գործող չեմպիոնն է։ Մյունխենցիներն այս տիտղոսը նվաճեցին 11-րդ անգամ անընդմեջ։