Լուիս Սուարեսի ապագայից նոր տեղեկություն կա

«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե միանա «Ինտեր Մայամիին»։ 36-ամյա ուրուգվայցին բրազիլական ակումբում կմնա առնվազն մինչև 2023 թվականի վերջը, հայտնում է ESPN-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուարեսը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝ վերամիավորվելու «Բարսելոնայի» իր նախկին ընկերների՝ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբերը։