Ռաուլ Խիմենեսը նոր ակումբ ունի

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

32-ամյա մեքսիկացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Տրանսֆերային գումարը կազմել է 6,4 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Խիմենեսը անցկացրել է 20 խաղ՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։