«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն մերժել է սաուդյան ակումբների առաջարկները։ Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Միքայել Մանուելոն։
«Մենք շատ շահավետ առաջարկներ ունեինք, բայց մերժեցինք», – գործակալի խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ը։
Հիշեցնենք, որ Ժիրուն «Միլան» է տեղափոխվել «Չելսիից» 2021 թվականի ամռանը: Նախորդ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: