Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է 2023/24 մրցաշրջանի սպասելիքներով։
«Հաճելի է ևս մեկ մրցաշրջան սկսել «Ռեալի» հետ: Ուրախ եմ այս ակումբի ֆուտբոլիստ լինելու համար։ Հուսով եմ, որ մենք կարող ենք շատ տիտղոսներ նվաճել: Որտեղ էլ որ լինեմ, ամենուր կարող եք հանդիպել «Ռեալի» երկրպագուներին, ինչը շատ հաճելի է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Xtra-ն։
20-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 59 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։