ՈւԵՖԱ-ն նոր ոորոշում է կայացրել «Օսասունայի» վերաբերյալ

«Օսասունային» թույլատրվել է մասնակցել Կոնֆերենցիաների Լիգայի 2023/24 մրցաշրջանին։

Հիշեցնենք, որ հունիսին ՈւԵՖԱ-ի տեսուչները մտադիր էին «Օսասունային» հեռացնել Կոնֆերենցիաների Լիգայից՝ 2013/14 մրցաշրջանում պայմանավորված խաղերին մասնակցելու համար: Բողոքը մերժվելուց հետո ակումբը որոշումը բողոքարկել է Մարզական արբիտրաժային դատարան (CAS):

Դատավարության արդյունքում ՈՒԵՖԱ-ն եզրակացրեց, որ ««Օսասունան» «մոտ 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների զոհ էր» և ակումբին թույլ տվեց մասնակցել առաջիկա Կոնֆերենցիաների Լիգային։ CAS-ն իր հերթին վավերացրել է ՈՒԵՖԱ-ի որոշումը։

ՈՒԵՖԱ-ն նաև կարգապահական գործ է հարուցել «Օսասունայի» դեմ՝ այս հարցով ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար։ Ակումբը կտուգանվի, սակայն դա չի ազդի ակումբի մասնակցության վրա։ «Օսասունան» մտադիր չէ վիճարկել այն պատժամիջոցները, որոնք կկիրառվեն ակումբի նկատմամբ։