Հերբերտ Հայներ. «Հարի Քեյնը շատ օգուտ կտա մեզ»

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները կարծիք է հայտնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխության մասին։

«Հարի Քեյնը շատ գրավիչ ֆուտբոլիստ է, Անգլիայի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու: Նա օգուտ կտա մեզ և Բունդեսլիգային»,- Հայների խոսքերն է մեջբերում Kicker-ը:

2022/23 մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։