ՊՍԺ-ի և «Ալ-Նասրի» միջև ընկերական հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով

Այսօր՝ հուլիսի 25-ին, կայացավ ընկերական հանդիպում, որում հանդիպեցին «Պարի Սեն Ժերմենն» ու «Ալ-Նասրը»։ Խաղն անցկացվել է Ճապոնիայի Օսակա քաղաքի «Նագայ» մարզադաշտում։ Խաղն ավարտվել է 0:0 հաշվով։

Նշենք, որ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն այս հանդիպմանը չի մասնակցել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հեռացվել է Ճապոնիայում ուսումնամարզական հավաքներից՝ անորոշ ապագայի պատճառով: Ֆրանսիացին մտածում է ՊՍԺ-ից հեռանալու մասին, ինչն առաջացնում է ֆրանսիական ակումբի ղեկավարության դժգոհությունը։ Ինսայդերները հայտնում են, որ Մբապպեով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Լիվերպուլը» և նույնիսկ Սաուդյան Արաբիայի ակումբները։