Էմիլիանո Մարտինեսի համար իտալական ակումբը 15 միլիոն եվրո է առաջարկել

«Ինտերը» հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով:

Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը, իտալական ակումբն Արգենտինայի հավաքականի դարպասապահի համար առաջարկել է 15 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։ Այժմ «Ինտեր«» մտածում է առաջարկը բարձրացնելու մասին։

Այս պահին Մարտինեսի տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն չկա։ Ակումբը կապի մեջ է ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Էմիլիանոն ներկայումս նախապատրաստվում է «Աստոն Վիլայի» հետ: