«Ֆիորենտինայի» մարոկացի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է լրագրող Իզեմ Անասը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը մարոկկացի ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։