Մոհամեդ Կուդուսին կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ

«Չելսին» բանակցություններ է սկսել «Այաքսի» հետ՝ Գանայի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսին ձեռք բերելու համար, հայտնում է Football London-ը:

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա կիսապաշտպանը շարունակում է մնալ «Չելսիի» գլխավոր նպատակներից մեկը ամառային տրանսֆերային պատուհանի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։

Նա «Այաքսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։