Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Լեյվան առաջարկել է, որ «Լիվերպուլի» և «Գրեմիոյի» իր նախկին թիմակից Լուիս Սուարեսը տեղափոխվի «Ինտեր Մայամի»՝ վերամիավորվելու «Բարսելոնայի» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ:
«Լուիսը ֆանտաստիկ ազդեցություն է թողել այստեղ՝ Բրազիլիայում՝ Գրեմիոյում: Կարծում եմ՝ նա ճիշտ քայլ արեց՝ գալով այստեղ: Լուիսը համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, մեզ համար անիմաստ է խոսել նրա որակների և այն մասին, թե ինչ է նա անում այստեղ՝ Բրազիլիայում։
Նրան կապում էին «Ինտեր Մայամիի» հետ, բայց ես հուսով եմ, որ նա կարող է մնալ Գրեմիոյում, քանի որ դա իմ հարազատ ակումբն է: Հուսով եմ, որ նա մի փոքր ավելի երկար կմնա այստեղ, բայց ՄԼՍ-ը գրավիչ է ցանկացած ֆուտբոլիստի և երկրպագուի համար: Սուարեսը ասոցացվում է այնպիսի մեծ թիմերի հետ, ինչպիսին «Ինտեր Մայամին» է,- ասել է Լեյվան Press Association-ին: