«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին և մի քանի օր առաջ իր առաջին 15 միլիոն եվրոյի առաջարկն է արել «Ասթոն Վիլային», հայտնում է TyC Sports-ը:
Իտալական ակումբում Մարտինեսին դիտարկում են որպես «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Անդրե Օնանային փոխարինող։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մերժել է Ներաձուրիների առաջարկը և ցանկանում է դարպասապահի համար ստանալ 30 միլիոն եվրո։
Նշվում է, որ բանակցությունները կշարունակվեն։