Անտուան ​​Գրիզմանը կարող է տարեկան 40 միլիոն եվրո վաստակել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից», հայտնում է լրագրող Աշրաֆ Բեն-Այադը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ էր տարեկան 40 միլիոն եվրո վճարել 32-ամյա հարձակվողին։

Գրիզմանի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

2022/23 մրցաշրջանում նա «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 16 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։