«Չելսիի» ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Evening Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմը» ու «Վեսթ Հեմը»։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Չելսիից»։

Անցած մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 35 խաղում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: