«Ալ-Հիլալը» նոր առաջարկ է արել «Չելսիին» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը 30-ամյա բելգիացուն պայմանագիր է առաջարկել տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով։ Ֆուտբոլիստի տրանսֆերի դեպքում «Չելսին» նույնպես կվաստակի մոտ 50 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանը Լուկակուն վարձավճարով անցկացրել է «Ինտերում»: Հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։