«Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում

Հուլիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Եթե «Փյունիկին» հաջողվի դիմակայության արդյունքում հաղթել «Կալմարին», ապա հաջորդ փուլում թիմը կմրցի «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։