«Ատլետիկոյի» ներկայացուցիչները գրեթե համաձայնեցրել են «Թոթենհեմի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգի հետ պայմանագրի բոլոր մանրամասները, իր Twitter-ում հայտնում է լրագրող Ալեսիո Ալայմոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» պատրաստ է բաժանվել իր կիսապաշտպանից, սակայն այս պահին ակումբները դեռ համաձայնության չեն եկել փոխհատուցման չափի շուրջ։
2022/23 մրցաշրջանում Հոյբյերգը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 45 միլիոն եվրո: