Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ «Բենֆիկա»

«Բենֆիկան» ցանկանում է վերադարձնել հարձակվող Ժոաու Ֆելիշին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բենֆիկան» պատրաստ է առաջարկ անել «Ատլետիկոյին», եթե պորտուգալացին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը նոր ակումբ չգտնի։ «Բենֆիկայում» ֆուտբոլիստին իրենցն են համարում, իսկ ակումբի երկրպագուները գոհ են նրա հնարավոր վերադարձի հեռանկարից։

Նշվում է, որ «Բենֆիկան» չի կարողանա իրեն թույլ տալ Ֆելիշի տրանսֆերը գնել, սակայն ակումբն ակնկալում է, որ «Ատլետիկոն» մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը զիջումների կգնա։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։