Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Ես ձեզ շատ բան չեմ կարող ասել, ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ: Նա աշխարհի լավագույններից մեկն է և դեռ երկար տարիներ կլինի: Որպես երկրպագու՝ ես սիրում եմ դիտել նրա խաղը, բայց որպես «Ռեալի» ֆուտբոլիստ՝ փորձում եմ պաշտպանել այս տարբերանշանը և պատրաստ լինել այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- ասել է կիսապաշտպանը։