«Ալ-Հիլալը» ՊՍԺ-ին աստղաբաշխական առաջարկ է արել Կիլիան Մբապպեի համար

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի համաձայն՝ այս փուլում սաուդցիները չեն կապվել անձամբ ֆուտբոլիստի հետ, այլ միայն կապվել են փարիզցիների ղեկավարության հետ, որոնց հետ նախատեսում են բանակցություններ սկսել 300 միլիոն եվրոյի չափով: Նշվում է, որ ՊՍԺ-ն դեռևս վստահ է, որ Մբապպեն արդեն հասցրել է համաձայնեցնել «Ռեալի» հետ անձնական համաձայնագրի պայմանները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին, Կիլիան Մբապնեի ապագայի և նրա պայմանագրի հետ կապված իրավիճակի համատեքստում, փորձում է համոզել ֆուտբոլիստին քննարկել այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկներ այս ամառ, բայց ոչ Մադրիդի «Ռեալ»: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: