Կառլո Անչելոտտին խոսել է Ջուդ Բելինգհեմի ու Բրահիմ Դիասի խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի նորամուտը «Միլանի» դեմ ընկերական խաղում (3-2)։

«Բելինգհեմը լավ խաղ ցուցադրեց։ Թիմը պետք է ընտելանա նրա որակներին։ Մենք կվայելենք նրա խաղը գալիք մրցաշրջանում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մասնագետը կարծիք է հայտնել նաև Բրահիմ Դիասի խաղի մասին, ով «Միլանում» վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է ակումբ։

«Նա հմտություն ունի խաղալու 10 համարի դիրքում: Նա լավ է խաղում գծերի միջև և գտնում է խաղընկերներ: Հուսով եմ, որ այս տարբերակը հաջող կլինի այս մրցաշրջանում»,- եզրափակել է Անչելոտին:

Մադրիդցիները խաղում էին նոր կազմով՝ 4-3-1-2, որը մասնագետն ընտրել էր Կարիմ Բենզեմայի հեռանալուց և Բելինգհեմի տեղափոխությունից հետո։