Լուիս Սուարեսը պատրաստ է ինքնուրույն մարել պայմանագիրը՝ այլ թիմ տեղափոխվելու համար

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստ է ինքնուրույն մարել պայմանագիրը «Գրեմիոյից», որպեսզի տեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի», որի կազմում արդեն խաղում են հարձակվողի երեք նախկին թիմակիցներ՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Խորդի Ալբան։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան ակումբն ակտիվորեն աշխատում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներին և Սուարեսին վերամիավորելու նախագծի վրա: Ինքը շատ է ցանկանում տեղափոխվել «Ինտեր Մայամի», սակայն ամերիկյան ակումբը դեռ չի կարողանում համաձայնության գալ «Գրեմիոյի» հետ տրանսֆերի հարցում։

Սակայն բրազիլական ակումբը չի ցանկանում թիմում պահել ոչ մոտիվացված ֆուտբոլիստի, քանի որ Լուիսը դիտարկում է այն տարբերակը, որով նա ինքնուրույն կմարի պայմանագիրը «Գրեմիոյից»։

Սուարեսը նախորդ տարվանից է հանդես գալիս բրազիլական «Գրեմիոյում»՝ ուրուգվայի «Նասիոնալից» տեղափոխվելուց հետո։ 36-ամյա հարձակվողի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ուրուգվայցի հարձակվողը 2022/2023 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։