Մարկո Վերատիով հետաքրքրված են իսպանական ու անգլիական ակումբները

«Լիվերպուլը», «Ատլետիկոն» և Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ պայքարի մեջ են մտել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար, հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» արդեն առաջարկ է արել փարիզյան ակումբին։ ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել իր կիսապաշտպանից առնվազն 70 միլիոն եվրոյի դիմաց: Նշվում է, որ բացի «Ատլետիկոյից» և «Լիվերպուլից», իտալականին հավակնում են Սաուդյան Արաբիայի մի քանի թիմեր։ Կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ Եվրոպայից։

2022/23 մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ցանկացած ֆուտբոլիստի։