Ռաուլ Խիմենեսը մոտ ապագայում մտադիր է միանալ անգլիական մեկ այլ ակումբի

«Վուլվերհեմփթոնի» 32-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսը մոտ ապագայում մտադիր է միանալ «Ֆուլհեմին»: Մեքսիկացի հարձակվողի տրանսֆերը արժեցել է 6,3 միլիոն եվրո, այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի գումարը եւ բանակցում են գործարքի վերջնական մանրամասների շուրջ։ Խիմենեսին հաջողվել է համաձայնեցնել նաև «Ֆուլհեմի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի։

ԱՊԼ-ի վերջին մրցաշրջանում Խիմենեսը «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում կարողացել է մեկ գոլային փոխանցում կատարել։ 32-ամյա մեքսիկացի հարձակվողը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 6 միլիոն եվրո: