Մարկ Բարտրան կարող է վերադառնալ Լա Լիգա

Իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան կարող է վերադառնալ «Ռեալ Բետիս», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ Սեւիլիայի ակումբը 32-ամյա իսպանացուն առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը, ով ազատ գործակալ է, արդեն խաղացել է «Ռեալ Բետիսում» 2018-ից 2022 թվականներին։

Բարտրան այս ամառ հեռացավ «Տրաբզոնսպորից»: Անցած մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։