«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե արդյոք պաշտպան Ժոաու Կանսելուն կմնա թիմում:
«Կանսելուն մնում է այստեղ։ Ժոաուն շատ կարևոր էր մեզ համար նախորդ մրցաշրջանում։ «Բավարիայում» վարձավճարից հետո նա վերադարձավ այստեղ և թիմի մի մասն է: Ինչպես նախկինում ասացի, կտեսնենք, թե ինչ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Zone-ն։
Հիշեցնենք, որ 29-ամյա Կանսելուն անցած մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Մյունխենի «Բավարիայի» կազմում, որտեղ 21 խաղում դարձել է գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մեկ մրցաշրջանում պաշտպանը դարձել է Անգլիայի եւ Գերմանիայի չեմպիոն։ Կանսելուի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» դիտարկում է ֆուտբոլիստին որպես աջ եզրային պաշտպանի դիրքը փակելու առաջնահերթ տարբերակներից մեկը։