«Նյուքասլը» պայմանագիր է կնքել Հարվի Բարնսի հետ, որը հեռացել է «Լեսթերից»:
Անգլիացու պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է 5 տարով։ Հաղորդվում էր, որ «Լեսթերը» ֆուտբոլիստի համար կստանա 38 մլն ֆունտ:
Բարնսը Լեսթերի սան է: Նա ակումբի կազմում անցկացրել է 187 հանդիպում՝ դառնալով 45 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ «Լեսթերի» հետ նա նվաճեց Անգլիայի Գավաթը և Սուպերգավաթը։